Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Իրական, ազգային արժեքների ջարդ

Իրական, ազգային արժեքների ջարդ
30.07.2023 | 10:09

(Քոնը, որ չունես, չուպաչուպսին պտի կանչես, որ բեմում ուռի։

Կամ էլ Թանկյան Սերժիկին, որ թաք ոտքի վրա կանգնած բախտի արագիլը երգի։)

Ա. Խաչատրյանի անվան լարային քառյակի յուրաքանչյուր երաժիշտ ստանում էր 55 հազար դրամ։

Կեղտոտ՝ մի 75:

Ամիսն անում էր 300 հազար դրամ։

Տարին 3 միլիոն 600 հազար դրամ։

Վճարման երկու տեսակները նշված են։

3-րդ, 4-րդ չկար։

Էլ չասեմ, որ երաժիշտները երիտասարդ, ուժեղ ու տաղանդավոր կատարողներ էին։

Քառյակը,լավագույն ավանդույթների կրողը լինելով, աշխարհում մնում էր եզակի հայկական ու մի քանի սերունդ դաստիարակեց և ապագա երաժիշտների ուղղորդեց կոնսերվատորիա:

Հիմա ու՞ր է։

Փակվեց։

Հիմա ու՞մ են կանչում երգելու… ք

Քոնը չունես, ուրեմն՝ Չուպաչուպս գելխեղդիչին։

Արթուր ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 4193

Մեկնաբանություններ